Ինչո՞ւ է մեծ եղբայրս այդքան շատ ուզում, որ ամուսնանամ իր ընկերոջ հետ

Մի դեպք է կատարվում իմ կյանքում, ինչն անչափ անհասկանալի է ինձ համար։ Մեծ եղբայրս շարունակ պնդում է, որ պետք է ամուսնանամ իր ընկերոջ հետ։ Ինչո՞ւ է նա այսպես վարվում։ Չեմ կարողանում հասկանալ նրա այս արարաքի դրդապատճառը։ Անցած օրը նա շարունակ գովերգում էր իր ընկերոջը, որն, անկեղծ ասած, ինձ այնքան էլ դուր չի գալիս։

Ինձ համար հատկապես անհասկանալի է, որ նա նախկինում անչափ խիստ էր ու դեմ էր իմ ամուսնությանն իմ նախկին ընկերոջ հետ, ումից բաժանվեցի նրա խորհրդով։ Իսկ հիմա նխկին խիստ եղբայրս պնդում է, որ ինձանից վեց տարով մեծ այդ տղան իսկը ինձ համար է ստեղծված։ Նա ամեն առիթով փորձում է ասել, որ մենք շատ նման ենք ու պիտի անպայման միասին լինենք։

Կասկածելի է հատկապես այն, որ այդ տղան բնավ էլ հարուստ չէ և ոչ էլ եղբորս ամենամտերիմ ընկերն է, և այդ դեպքում ինչո՞ւ է նա շարունակ պնդում, որ ամուսնանամ նման մարդու հետ։ Գուցե ինչ-որ բա՞ն կա, և գուցե եղբայրս փորձանքի մե՞ջ Է։ Չգիտեմ, սակայն կասկածները ինձ տանջում են։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: