Ընկերուհիներս բողոքում են, որ երեխաներն իրենց անտեսում են, իսկ ինձ մոտ հակառակ վիճակն է․․․ Աղջկաս գերխնամքից հոգնել եմ․․․

Ծնողներս միշտ սովորեցրել են շնորհակալ լինել բոլորին ու ամեն ինչի համար, ու չկարծել, թե ընտանիքի անդամները քեզ ինչ-ոչ բան պարտական են: Բայց երբեմն հարազատների վարքը թույլատրելիի սահմաններից դուրս է գալիս: Եվ իմ պարագայում ոչ թե ուղղակի բարեկամներ են, այլ իմ հարազատ աղջիկը, մարդ, ում մեծացրել ու աջակցել եմ ամբողջ կյանքում:

Բանն այն է, որ ունեմ մի աղջիկ, ով արդեն մի քանի տարի է, ինչ ամուսնացած է: Եբեմն ինձ թվում է, որ ոչ թե նա է իմ երեխան, այլ հակառակը: Չէ որ ես մեծ մարդ եմ, ով կարող է ինքնուրույն հոգ տանել ինքն իր մասին: Եվ ինձ խնամական պետք չէ, հատկապես ի դեմս աղջկա: Նա պիտի ապրի իր կյանքով, իսկ իմ ծերությունը թողնի ինձ:

Ես հրաժարվում եմ նրա օգնությունից, իսկ ինքը շարունակում է շաբաթական 5-6 անգամ այցելել ինձ, ամեն ինչի մասին հարցնել, խորհուրդներ տալ: Իսկ ես ուզում եմ ազատ շնչել, ապրել առանց վերահսկողության, քանի դեռ ի վիճակի եմ:

Փորձեցի կիսվել ընկերուհիներիս հետ, խորհուրդ հարցնել, սակայն նրանք զարմացան, ասացին, որ կերազեին իմ փոխարեն հայտնվել, քանի որ իրենց երեխաները ամիսներով կարող են չհիշել տարեց ծնողների մասին: Բայց սա ծայրահեղությունից ծայրահեղություն է: Ես սիրում եմ դստերս, չափից շատ, բայց նա չի ուզում հասկանալ, որ պետք է հաշվի առնել նաև իմ ցանկությունները:

Մի քանի անգամ խոսել եմ հետը, բայց աղջիկս լուրջ չի ընդունում իմ ասածները, ասում է, որ չափազանցնում եմ, կարծում է՝ թե իր մասին են անհանգստանում, որ շատ չգնա-գա, չհոգնի: Ինձ մոտ երբեմն այնպիսի տպավորություն է, որ նա այս ամենն անում է իր խղճի հանգստության համար, այլապես նա կլսեր ինձ:

Հույսս դեռ չեմ կորցրել, որ մի օր կկարողանամ հասցնել աղջկաս, թե իրականում ինչ եմ ուզում.. եթե մինչ այդ վերջնական վիճած չլինենք:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: