Էս կարդացեք ու կողքով անցեք, էս հասկացողի համար է գրվում: Շատերը չեն հասկանա… Գեղամ Օհանյանի գրառումը

Էս կարդացեք ու կողքով անցեք, էս հասկացողի համար է գրվում: Շատերը չեն հասկանա… Գեղամ Օհանյանի գրառումը

Գեղամ Օհանյանն իր էջում գրել է. Երկիրը կառուցելու համար սեր է պետք և հենց ձեր սերն ու հոգատարությունն է պետք, ոչ թե այն անձինը, ում դուք ձայն եք տալիս: Ձեր փոխարեն ոչ մեկ չի կարող սիրել, ոչ էլ կարող եք պատվիրակել ինչ-որ մեկին, որ ձեր տեղը սիրի, դա բնության մեջ

գոյություն չունեցող վիճակ է… Որքա՞ն դժ վար է հասկանալը, որ առանց ձեզ այս պետությունը չի կարող կառուցվել: Մեր երկրի վիճակը ուղիղ համեմատական է մեր հանրության հոգատարությանը սեփական հայրենիքի նկատմամբ: Համեմատում եք Հայաստանն Իսրայելի հետ, Ֆրանսիայի հետ,

Շվեցարիայի հետ և պահանջում եք, որ մեր երկիրն էլ լինի այդպիսին: Տո ումի՞ց եք պահանջում, տեսել եք, թե այս պետությունների քաղաքացիների ներդրումը իրենց երկրի կառուցման և հզորացման գործի մեջ որքան մեծ է: Ինքներս մեզանից պետք է պահանջենք ու մենք մեզ պետք է դարձնենք ավելի

լավը: Շատ անհարմար և ոչ շահավետ բան եմ ասում չէ՞, կարդացեք և կողքով անցեք, էս հասկացողի համար է գրվում, ամեն անգամ այդպիսի բանի մասին խոսելիս, տեսնում եմ, որ սառույցը տեղից շարժվում է: Շատերը չեն հասկանա, սակայն ուրախությամբ պիտի ասեմ, որ շատերդ էլ կհասկանաք և հասկացողների բանակը մեծանում է…

Понравилась статья? Поделиться с друзьями: