Զույգը երկար տարիներ երեխա չունենալուց հետո որոշեց որդեգրել միանգամից չորս երեխա։ Իսկ հետո պատահական իմացան, որ․․․

Փենսիլվանիայից (ԱՄՆ) Մաքսին և Ջեյք Յանգ զույգն ամուսնացել է 2016-ին, երկուսն էլ երազում էին մեծ ընտանիք կազմել: Անցան ամիսներ ու տարիներ, իսկ աղջկան չհաջողվեց հղիանալ… Հուսահատված` երիտասարդները որոշեցին, որ մանկատնից երեխա կվերցնեն, և գուցե նույնիսկ մի քանիսը:

Արդեն 2017-ի հուլիսի 28-ին նրանք տուն վերադարձան 2, 4 և 11 ամսական երեք նորածինների հետ: Իսկ որոշ ժամանակ անց նրանք որդեգրեցին մեկ այլ նորածին աղջկա: Այսպիսով, ընտանիքում չորս երեխա հայտնվեց:

Երեխաների մասին հոգ տանելով` Մաքսինը բոլորովին մոռացել էր, որ ինքը չի կարող մայր դառնալ: Եվ այդ ժամանակ կինն իմացավ, որ ինքը հղի է:

«Երբեք չէի մտածի, որ կարող եմ հղիանալ առանց արհեստական բեղմնավորման: Ես հիշում եմ, թե ինչպես եմ SMS գրել ամուսնուս. «Օ՜ Աստված իմ, ես հղի եմ», — հիշում է Մաքսինը: Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ նրանց ավելի մեծ անակնկալ էր սպասվում. Մեկ երեխայի փոխարեն բժիշկը լսեց  չորս սրտի  բաբախում:

Փոքրիկները ծնվել են 2020 թվականի հուլիսի 31-ին՝ հղիության 32-րդ շաբաթում, ժամը 8.00-ից 8.10-ն ընկած ժամանակահատվածում: Նրանք որոշ ժամանակ անցկացրեցին հիվանդանցում, իսկ հետո բոլորը միասին գնացին տուն:

«Սա խելագարություն է, բայց մենք շատ շնորհակալ ենք», – ասում է Մաքսինը: Այժմ կինն իսկական մայր-հերոսուհի է:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: