Երկրի վարչապետը ոչ միայն տարածում է ֆեյք օգտատիրոջ գրառումն, այլև պատասխանում է դրան

«Ժողովրդի վարչապետի» ֆեյսբուքյան ակտիվությանը կնախանձեն թերևս լրատվական կայքերի սոցցանցային էջերի վարողները։

Փաշինյանը աշխատանքային օրերին օրական 3-5 գրառում է կատարում։ Միայն գրառումներով չսահմանափակվելով, վերջին շաբաթում ականատես եղանք, որ նույնսիկ գրառման ներքո գրված մեկնաբանությունների է պատասխանում, ինչը իրոք արդեն տարակուսանք է առաջացնում։

Այսինքն, երկրի վարչապետը այնքան ազատ ժամանակ ունի, որ ոչ միայն գրառում է կատարում, այլև հետևում մեկնաբանություններին, որոնք երբեմն հազարից ավելին են։

Թվում էր թե էլ տեղ չկա զարմացնելու, և ահա Փաշինյանը իր էջում տեղադրել է օգտատիրոջ մեկնաբանության սքրինշոտը։

Երևի այնքան է տպավորել այդ օգտատիրոջ մեկնաբանությունը վարչապետին, որ վերջինս չի էլ փորձել ստուգի կամ հանձնարարի ստուգեն օգտահաշվի իրական լինելը։

Արդյունքում ստացվում է, որ երկրի վարչապետը կարող է չստուգված օգտատիրոջ գրառում ոչ միայն տարածել այլև պատասխանել։

Իսկ այն որ օգտատիրոջ հետ կապված հարցեր են առաջանում, կարծում եմ առաջինը չեմ, որ նկատում եմ:

Понравилась статья? Поделиться с друзьями: