Եվս մի մոդել, ով չի համապատասխանում գեղեցկության ընդունված ստանդարտներին

Սոֆիա Խադժիպանտելի անունով այս աղջիկը բավականին հայտնի է սոցկայքերում: Նա այժմ որպես մոդել է աշխատում: Իսկ այս աղջկա յուրահատկությունը, կարծում ենք, մի անգամից աչքի է ընկնում:

Աղջիկը կտրականապես հրաժարվում է հոնքերը ձևափոխելուց: Նա ինքն իրեն ունիկալ է համարում: Նախկինում Սոֆիան հաճախ էր հոնքերը ներկում՝ դրանք մազերի երանգին  համապատասխան դարձնելու համար, սակայն դա չէր հաջողվում: Եվ այդ ժամանակ մոդելը որոշեց այդ իր  «թերությունը» վերածել ունիկալ և տարբերող այցեքարտի: Եվ դա իր մոտ ստացվեց: Դրա մասին վկայում է հետևորդների մեծ թիվը:

Նա չի ասում, որ ամենագեղեցիկ հոնքերն իրենն են, այլ միայն փորձում է բացատրել բոլոր կանանց և աղջիկներին, որ ամեն մարդ ունիկալ է, և պետք չէ ամաչել սեփական արտաքինից:

Աղջիկն ամեն օր ստանում է բազմաթիվ բացասական հաղորդագրություններ, որտեղ նրան քննադատում են արտաքինի և հայացքների պատճառով:

Սակայն աղջիկը նման մարդկանց ուշադրություն չի դարձնում, ապրում է այնպես, ինչպես ճիշտ է համարում:

աղբյուր


Понравилась статья? Поделиться с друзьями: