Երևի թե չկա այդպիսի մի մարդ, ով չգիտի, թե որքան օգտակար է կիտրոնը: Կիտրոնն օգտագործում են տարբեր եղանակներով, տարբեր ուտեստներում և օգտագործելիս աշխատում են հնարավորին չափով օգտվել նրա օգտակար հատկություններից:

Սակայն կա մի եղանակ, որի միջոցով կիտրոնի օգտակար հատկությունները կրկնապատկվում են, եթե՝ ոչ եռապատկվում:

Ինչ է պետք անել.
- Անհրաժեշտ է վերցնել 4-5 կիտրոն, լավ լվանալ ջրով, որի մեջ նախապես սոդա ենք լուծել:
- Ամեն կիտրոնի վրա խաչաձև կտրվածք անել և կտրվածքի մեջ աղ լցնել: Աղը պետք է լավ սեղմել, որպեսզի այն կոնտատի մեջ մտնի միջուկի հետ:
- Վերցնել ապակե տարա, հատակը պատել խոշոր աղով և շարել կիտրոնները միմյանց սեղմելով:
- Շերտերի միջև կրկին աղ լցնել:
- Կափարիչով փակել և թողնել 3 օր չոր, լավ օդափոխվող տեղում, սակայն ոչ արևի կամ այլ լույսի տակ:

Երեք օր անց կարելի է կիտրոններն օգտագործել թե ուտեստների պատրաստման մեջ, թե թեյի հետ, թե տարբեր ըմպելիքների պատրաստման մեջ, մի խոսքով, ըստ ցանկության:
Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն