Դափնու տերևի առեղծվածային հատկությունները հայտնի են եղել հին ժամանակներից, այն հատկապես տարածված է եղել Հին Հունաստանում։ Ենթադրվում էր, որ դափնու տերևը իրեն լավ է դրսևորում բազմաթիվ վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարում, և նրա յուրահատուկ բույրը վանում է չար ոգիներին։ Հին ժամանակներում այն օգտագործվում էր մոգության, խոհարարության և բժշկության մեջ:

Այժմ դափնին կարելի է աճեցնել նույնիսկ տանը և ֆինանսական բարեկեցության համար դրամապանակի մեջ մի տերև։ Դափնու տերևն օգտագործվում է կյանքի տարբեր բնագավառներում, Հին Հունաստանում դափնին համարվում էր անմահության խորհրդանիշ՝ շնորհիվ մշտադալար տերևների։
Դափնու տերևը վաղուց օգտագործվել է էզոթերիկ պրակտիկայում, ծեսերի ժամանակ: Կախարդական աշխարհում կարծում են, որ դափնին ի վիճակի է տունը պաշտպանել թշնամիներից և ցանկացած բացասական ազդեցությունից, դրա համար այն գրեթե միշտ կախվում է մուտքի դռան վերևում:

Ցանկալի է յուրաքանչյուր սենյակում կախել մի փունջ դափնու տերև, դա կմաքրի էներգետիկ տարածությունը՝ վերցնելով ողջ բացասական էներգիան։ Ձեր տունը պաշտպանելու համար Ձեր տան յուրաքանչյուր անկյունում դափնու տերև դրեք, և Ձեր տունը կլինի ուժեղ պաշտպանության տակ:
Դափնու տերևն օգնում է ձերբազատվել հիվանդություններից, եթե Դուք կամ ընտանիքի անդամներից որևէ մեկը Ձեր տանն իրեն վատ է զգում, ապա վերցրեք մի քանի դափնու տերև և դրեք դրանք ներքնակի կամ մահճակալի տակ:

Եթե Ձեր տանը իրավիճակը լարված է, հաճախակի վեճեր են լինում, ապա դափնու ծառ տնկելը շատ հզոր միջոց է, դրան զուգահեռ կաճի Ձեր տան բարեկեցությունը։ Ես կկիսվեմ Ձեզ հետ դափնու տերևներով շատ ուժեղ պրակտիկայով՝ Ձեր կյանքում հզոր և բարենպաստ փոփոխություններ սկսելու համար.
Վերցրեք Ձեզ համար ամենագեղեցիկ դափնու տերևը, այդ տերևի վրա գրեք այն բառը, որը ուզում եք ստանալ Ձեր կյանքում: Օրինակ՝ «երջանկություն», Դուք պարզապես դափնու տերևի վրա գրում եք «երջանկություն» բառը։ Եթե ցանկանում եք ֆինանսական բարեկեցություն, ապա գրեք «փող» բառը։ Դե եթե սերը քիչ է, ուրեմն գրիր «սեր» բառը։ Զգուշությամբ գրեք նվիրական խոսքը, հետո այդ դափնու տերևը դրեք անկողնու տակ և թողեք ուղիղ 7 օր։ Հետո այրեք այդ տերևը և թողեք քամին տանի։ Ձեր երազանքներն անպայման կիրականանան։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն