Ես երեխա եմ ուզում, իսկ ամուսինս կտրականապես դեմ է, …ի՞նչ անեմ

Ես ապրում եմ ամուսնուս հետ՝ նրա մոր տանը, անգործ եմ, չունեմ հեռանկարներ…Իսկ իմ տարիքում արդեն վաղուց երեխա ունենալու ժամանակն է: Ահա թե ինչպես ամեն ինչ սկսվեց:

5 տարի առաջ ծանոթացա Արսենի հետ: Չնայած մեր տարիքային տարբերությանը, ես նրանից 6 տարի մեծ եմ, սկսեցինք հանդիպել:

Կես տարի անց մենք ամուսնացանք, այսինքն ես ուղղակի տեղափոխվեցի նրա տուն, որտեղ ապրում էր նաև Արսենի մայրը:

Ես լավ աշխատավարձ էի ստանում: Իսկ Արսենը համալսարանից հետո ոչ մի կերպ չէր կարողանում հարմար աշխատանք գտնել: Մի խոսքով, ամբողջ ընտանիքին ես էի ապահովում:

Մեր ննջասենյակը վերանորոգեցի, կահույք գնեցի: Հետո որոշեցինք հարսանիք անել: Հարսանիքի ամբողջ գումարը նույնպես ես տրամադրեցի: Սկեսուրս ոչ մի կոպեկ չավելացրեց:

Ես չէի էլ խնդրում…

Հարսանիքից հետո ոչինչ չփոխվեց: Ես շարունակում էի աշխատել երեք հոգու փոխարեն: Սնունդ էի գնում, կոմունալներն էի վճարում: Շուտով սկսեցի լրջորեն մտածել երեխա ունենալու մասին:

Սակայն իմ պլանները չպիտի կատարվեին:

Ընկերությունը, որտեղ աշխատում էի, սնանկ ճանաչվեց: Այդպես ես համալրեցի գործազուրկների շարքերը: Արսենն այդ ժամանակ անվտանգության աշխատակցի գործ գտավ: Երկու օր տանն է, մի օր աշխատում է:

Շատ քիչ է վաստակում, բայց իրեն այդպես հարմար է:

Ես արդեն չորրորդ ամիսն է, ինչ աշխատանք եմ փնտրում: Բայց ապարդյուն: Սկեսուրս սկսել է փնթփնթալ, որ իրենց վզին եմ նստած: Եվ ոչ ոքի չի հետաքրքրում, որ մինչ այդ մեկ տարի ես եմ իրենց պահել

Հիմա արդեն 30 տարեկան եմ: Շատ եմ ուզում երեխա ունենալ:

Ամեն գիշեր երազումս տեսնում եմ, որ փոքրիկ ունեմ: Բայց ամուսինս կտրականապես դեմ է:

-Ինքներս հազիվ ենք գոյատևում, երեխային չենք կարողանա ոտքի կանգնեցնել: Դեռ ժամանակը չէ:

Ես արդեն ուժ չունեմ: Հասկանում եմ, որ ամուսինս նույնիսկ չի էլ մտածում երեխաների մասին: Նա ընդամենը 24 տարեկան է: Իսկ ես չեմ կարող սպասել: Բացի այդ, ով գիտի, թե երբ կգա հարմար պահը…

Շատ եմ սիրում ամուսնուս, չեմ ուզում ամուսնալուծվել, ուղղակի ուզում եմ երեխա ունենալ իմ սիրելի տղամարդուց…

info-arm.com

Понравилась статья? Поделиться с друзьями: