Բրեյդեն Օութենը միջնակարգ դպրոցի 8-ամյա աշակերտ է Միացյալ Նահանգներից: Նա բացարձակ առողջ ու ակտիվ երեխա էր, ոչնչով չէր տարբերվում իր հասակակիցներից, սովորում էր, սպորտով էր զբաղվում, ընկերների հետ էր խաղում, մինչև մի օր իրեն վատ զգաց։

Բրեյդենի ծնողները անհանգստացան և որդուն տարան հիվանդանոց: Երկար հետազոտությունից հետո պարզվեց, որ տղայի օրգանիզմում առկա է ագրեսիվ վիրուս, որն ուղղակի ոչնչացնում է լյարդի բջիջները:

Բժիշկները նրա ծնողներից չթաքցրեցին հիվանդության լրջությունը և խորհուրդ տվեցին հնարավորինս շուտ փնտրել լյարդի դոնոր, քանի որ սա միակ ճանապարհն է երեխային նորմալ կյանք վերադարձնելու համար:

«Երբ առաջին անգամ լսեցինք փոխպատվաստման մասին, երկուսս էլ քիչ էր մնում ուշաթափվեինք: Մենք նույնիսկ չէինք կարող մտածել, թե որքան լուրջ է դա », — կիսվել է Բրեյդենի մայրը` Ռութը:

Ամեն օր Բրեյդենն ավելի էր վատանում, իսկ ծնողները չէին կարողանում դոնոր գտնել: Տեսնելով, թե ինչպես են տղայի ծնողները անհանգստանում, վերակենդանացման բաժանմունքի բուժքույր Քամի Լորենցն առաջարկեց նրա թեկնածությունը որպես լյարդի դոնոր։ Նա իսկապես ցանկանում էր օգնել այս ընտանիքին և նրանց երեխային:

Բարեբախտաբար, Կամին կատարյալ կերպով համապատասխանում էր Բրեյդենին որպես դոնոր: Նրա լյարդի մի մասը փոխպատվաստվեց երեխայի վրա, և նա սկսեց ապաքինվել:

«Բառեր չկան մեր երախտագիտությունը հայտնելու նրան: Նա անշահախնդիր անձնավորություն է, որը չի վախենում ցավից` մեր երեխայի կյանքը փրկելու համար: Այժմ Կամին մեզ համար մեր մտերիմ ընտանիքի անդամն է »,-ասել է տղայի հայրը՝ Ջեյմս Օութենը:

Բրեյդենը և Քամին ևս մի քանի շաբաթ անցկացրեցին հիվանդանոցում, իսկ հետո գնացին տուն: Տղայի ծնողները աներևակայելի երախտապարտ էին բուժքրոջը՝ իրենց երեխային փրկելու և նրան իրենց ընտանեկան ֆոտոսեսիայի հրավիրելու համար։ Բրեյդենն արդեն վերադարձել է դպրոց, նա լիովին առողջ է, իրեն լավ է զգում և ապրում է նորմալ դպրոցականի կյանքով։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն