Եղանակի կանխատեսում առաջիկա 5 օրերի

Մայիսի 3-ի կեսօրից հետո շրջանների մեծ մասում, 5-8-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամենուրեք սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևը կլինի ինտենսիվ, հնարավոր է կարկուտ: 

Քամին՝ հարավային`  5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, 5-7-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝ 

Մայիսի 3-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-24 մ/վ։ Մայիսի 5-ի ցերեկը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։


Понравилась статья? Поделиться с друзьями: