
Աղոթքը կարող է բուժել, այո եւ դա ապացուցված է:
Թոմաս Ջեֆերսոնի համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Նյուբերգն անցկացրել է ՄՌՏ հետազոտություններ եւ պարզել, որ աղոթքն ու մեդիտացիան իսկապես ազդեցություն ունեն:

Երբ մենք պարբերաբար աղոթում ու մեդիտացիա ենք անում, մեր ուղեղն ակտիվանում է, ինչն էլ ֆիզիկական մարզում է ուղեղի համար եւ կարող է բուժել մի շարք հիվանդություններ:
Այս եզրահանգման համար բժիշկը կատարել է փորձ: Նա հիշողության հետ խնդիրներ ունեցող արեց մարդկանց առաջարկել է մասնկցել փորձին եւ ուսումնասիրել է նրանց ուղեղը աղոթքից ու մեդիտացիայից առաջ, ընթացքում եւ հետո:
Փորձը կատարվել է 8 շաբաթ շարունակ, օրական 12 րոպե:
Հետաքրքիր է, որ բժիշկը վստահեցնում է, թե մեր ուղեղի կառուցվածքը փոխվում է այդ ընթացքում անկախ կրոնից:

Մեկ այլ հետազոտություն փաստում է, որ հոգեւոր ուժեղ համոզմունքներ ունեցող մարդիկ լավ են արձագանքում բուժմանն ու ունենում են քիչ ախտանիշներ:
Փորձը կատարվել է 40 000 մարդու հետ:

Ֆլորիդայի Քաղցկեղի դեմ պայքարի կենտրոնի հետազոտողները պարզել են, որ նրանք, ովքեր հավատում են աղոթքի ու մեդիատացիայի ուժին, ունեն ավելի լավ ֆիզիկական եւ հոգեկան առողջություն, քան մյուսները: Այս մարդիկ նաեւ հեշտությամբ են հարմարվում սոցիալական միջավայրին:
Կարելի է վստահ ասել, որ աղոթքն ու մեդիտացիան առողջացնում են մեզ: Մի՞թե սա հրաշալի չէ: