Բրազիլացի լուսանկարիչը 20 տարում 2 700 000 հատ ծառ է տնկել. ահա թե ինչ տեսք ունի այսօր այդ տարածքը

Հայտնի բրազիլացի լուսանկարիչ Սեբաստյան Սալգադուն և նրա կինը՝ Լիլիան, ստեղծել «Մամոնտ» նախագիծը, որի շնորհիվ հաջողվել է տնկել շուրջ 290 ծառատեսակ, փրկել բազմաթիվ թռչունների, կենդանիների և միջատների ցեղատեսակներ:

Նախագիծն իրականացնելու միտքը լուսանկարչի մոտ ծագել է դեռ 1990 թվականին:

Ամուսինները գնեցին ռանչո՝ Մինաս-Ժերայս բրազիլական նահանգում: Հողատարածքը շատ վատ վիճակում էր: Գրեթե չկային ծառեր, կենդանիները հեռացել էին՝ ավելի լավ բնակավայր գտնելու նպատակով: Այդ տեսարանը խոցեց Սեբաստյանի սիրտը:

Ամբողջ հողի միայն 0,5%-ն էր կանաչապատ,- ասում է լուսանկարիչը:

20 տարում ամուսիններին հաջողվեց տնկել 2 000 000 ծառ: Երբ լուսանկարիչը սկսեց աշխատանքը, այնտեղ վերադարձան բոլոր միջատները, թռչունները և կենդանիները, որոնք ժամանակին լքել էին այդ դրախտավայրը:

Այժմ այս տրոպիկական անտառում ապրում է շուրջ 172 տեսակի թռչուն, 33 տեսակի կաթնասուն և բազմաթիվ այլ տեսակի կենդանիներ: Անտառում կան 293 տեսակի բույսեր:

Մնում է վերականգնել անտառի 10%-ը: Ֆերմայի տարածքում կա 8 բնական աղբյուր, որոնք մշտապես լցված են ջրով:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: