
Տիբեթում հնում ընդուված է եղել բնական քարերով մերսումը, այն անցկացնում էր մարմնի ցավը: Մեր օրերում քարերը օգտագործում են, հիմնականում, որպես զարդ, սակայն դրանք ունեն բուժիչ հատկություններ:
Լազուրիտ
Կապույտ, մանուշակագույն, երկնագույն գույներով այս քարը երկնքի սիմվոլն է: Այն օգնում է նյարդային խանգարումների, սթրեսների ժամանակ: Տալիս է մեծ քանակությամբ էներգիա և եթե դուք որևէ վայրում ելույթ պետք է ունենաք ու ամաչում եք, ապա այս քարը կրեք` այն ձեզ ինքնավսահություն կհաղորդի:
Հեմատիտ
Այս սև կամ թունդ կարմիր գույնի քարը հայտնի է որպես, սև մարգարիտ: Այս քարի հիմնական ֆունկցիան պաշտպանությունն է, այն խորհուրդ է տրվում օգտագործել արյան և միզուղիների հիվանդությունների ժամանակ: Այն շատ լավ համադրվում է արծաթի հետ:
Վագրի աչք
Այս բավականին հետաքրքիր արտաքինով քարը օգնում է կենտրոնանալ, այն օգտակար է հատկապես կանանց: Այս քարը խորհուրդ է տրվում օգտագործել կյանքի կարևորագույն փոփոխությունների ժամանակ, այն ձեզ կօգնի ձեռք բերել դրական լիցքեր և կտա էներգիա:
Լաբարդոր
Այս քարը ունի կանաչամոխրագույն երանգներ: Այն բարձրացնում է տրամադրությունը, վերացնում է սթրեսը, բուժում է անպտղությունը, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ: Իսկ քարի վրա առկա հետաքրքիր գույները կօգնեն արվեստագետներին, նրանք ստեղծագործական ասպարեզում կհասնեն հաջողությունների: