Արդյո՞ք կարելի է լվացած իրերը թողնել լվացքի մեքենայի մեջ

Մի օր ընկերուհիս պատմեց, որ սովորաբար լվացք է միացնում երեկոյան, պառկում է քնելու։ Պրոցեսն ավարտվում է, մեքենան անջատվում, իսկ խոնավ իրերը մնում են մեջը։ Եվ միայն առավոտյան է հանում դրանք ու կախում պարանին՝ չորանալու։

Վերջերս ես էլ էի սկսել նույն կերպ անել։ Բայց հետո իմացա, որ այդ սովորությունը ունի բացասական կողմեր։

Ինչ է տեղի ունենում, երբ մաքուր իրերը թողնում եք լվացքի մեքենայի մեջ

Իրերը ստանում են սպեցիֆիկ հոտ

Պարզվում է, որ եթե մոռանաք թաց իրերը, դրանք կարող են փչանալ։ Գործվածքի խոնավ թելիկները՝ մնալով փակ տարածության մեջ, ստանում են տհաճ հոտ․ միախառնվում են հագուստի, թմբուկի, կոնդիցիոների հոտերը, ինչի արդյունքում ստացվում է սպեցիֆիկ կոմբինացիա։

Այդ հոտից ազատվելը բավականին դժվար է։ Անգամ մաքուր օդին չորացնելը կարող է չօգնել։ Պետք է իրերը վերադարձնել մեքենան, միացնել լվացքի ռեժիմ՝ ընտրելով սկզբնականից ավելի բարձր ջերմաստիճան։ Այսինքն ծախսում եք լրացուցիչ ժամանակ, ջուր և հոսանք։ 

 

Որոշ տեսակի նուրբ գործվածքաները վնասվում են առանց վերականգման հնարավորության

Գործվածքի թելիկները քայքայվում են խոնավ գոլ միջավայրում։ Արդյունքում կտորը փչանում է, շուտ է մաշվում, կորցնում է լավ տեսքը, ձգվում է։

Իսկ ինչ կլինի գունավոր իրերի հետ։ Վառ պրինտը կտպվի մյուս իրերի վրա, որոնք դրված են դրանց կից։ Ինչի հետևանքով կտուժի միանգամից երկու իր՝ մեկի փոխարեն։ Ու այդ ամենը փակ լվացքի մեքենայի մեջ մնալու հետևանքով։

Խորհուրդ ենք տալիս իրերը հանել լվացքի մեքենայից անմիջապես լվանալուց հետո։

Նյութը պատրաստեց Հայկական Ինֆո կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: