Հիանալի, հզոր և բազմաֆունկցիոնալ ատամի մածուկ: Մեր ձեռքերի, սպասքի ու հագուստի փրկիչը։ Կան անսահման թվով հնարքներ, որոնք քչերին են հայտնի։

Ես սիրում եմ պատրաստել խոհանոցում, հաճախ ստիպված եմ լինում օգտագործել այնպիսի բաղադրիչներ, որոնք սուր հոտեր են առաջացնում ձեռքերիս վրա։ Նույնիսկ ամենաբյուջետային ատամի մածուկը կազատի Ձեզ այս խնդրից հաշված վայրկյանների ընթացքում: Փոքր քանակությամբ քսեք ձեռքերին և մանրակրկիտ լվացվեք ջրով։

Ատամի մածուկը հեշտությամբ հեռացնում է կետչուպի հետքերը հագուստի վրայից։ Քիչ քանակությամբ մածուկ քսեք բծերի վրա և թողեք որոշ ժամանակ։ Թարմ բծերի համար բավական է մի քանի րոպե, հին ու դժվար հեռացվող բծերի համար արժե մի քանի ժամ սպասել, ապա լվանալ սովրական եղանակով։ Արդյունքը կզարմացնի Ձեզ։

Թեյի և սուրճի նստվածքը գդալներից հեռացնելու համար Օգնության է գալիս ատամի մածուկը։ Անհրաժեշտ կլինի՝ մածուկ, խոզանակ, անձեռոցիկ։ Մածուկը քսեք գդալների վրա և փայլեցրեք խոզանակով։ Նույն գրծընթացը կարող եք կատարել կաթսաների կամ թավաների հետ։

Պատերի վրայից մատիտների հետքերը կարող եք մաքրել այս հրաշալի միջոցով։ Մածուկը արդյունավետ կերպով հաղթահարում է մատիտների, ֆլոմաստերների և մասամբ մարկերների հետքերը:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն