Առանց ուղեղի ծնված երեխա․ ինչպես է դասավորվել նրա ճակատագիրը

Այսօր ցանկանում ենք կիսվել այս զարմանալի երեխայի պատմությամբ։ Չնայած նրան, որ նա դեռ երեխա է, արդեն հասցրել է դառնալ աշխարհի ամենաունիկալ և անսովոր մարդկանցից մեկը։ Նոյ Ուոլլը ծնվել է առանց ուղեղի, ինչն էլ նրան հայտնի է դարձրել ողջ աշխարհում։ 

Փոքրիկ Նոյը ընտանիքի երրրորդ երեխան է։ Այն մասին, որ նա լիարժեք առողջ չէ և ունի որոշակի խնդիրներ, հայրն ու մայրն իմացել էին դեռ հղիության ընթացքում։

Բժիշկն ասաց, որ երեխայի արատները, ըստ հավանականության, անհամատեղելի են կյանքի հետ։ Նա առաջարկեց ընդհատել հղիությունը, սակայն ծնողները չհամաձայնվեցին։

Երբ ծնվեց Նոյը, ցավոք, բժիշկների կանխատեսումները հաստատվեցին։ Երեխան չուներ գլխուղեղ, կային նաև այլ խնդիրներ՝ կապված ողնաշարի հետ։

Չնայած այդ ամենին, տղան պայքարում էր կյանքի համար, և ծնողներն անում էին ամեն հնարավոր բան՝ նրան փրկելու համար։

Բազմաթիվ վիրահատություններից, պրոցեդուրաներից և վարժություններից հետո, Նոյի ուղեղը մեծացել էր մինչ 80%: Հետո տղան սկսեց յուրացնել կյանքի համար անհրաժեշտ ունակությունները։

Այդ ամենի շնորհիվ փոքրիկ Նոյը սովորեց ապրել

Նոյն արդեն 8 տարեկան է։ Ցավոք, ողնաշարի տրավման նրան թույլ չի տալիս տեղաշարժվել առանց հաշմանդամի անվասայլակի։ 

Մնացած բոլոր հարցերում Նոկը ոչ մի բանով չի զիջում իր հասակակիցներին։ Ծնողներն ասում են, որ նա հետաքրքրասեր, կենսուրախ և ակտիվ երեխա է, կարողանում է կարդալ, հաշվել և նորմալ խոսել։

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: