
Երեւանում ֆուտբոլային լեգենդների հանդիպման կազմակերպիչները համաձայնության են եկել Ռոբերտո Կառլոսի հետ: Այս մասին նրանք հայտնում է «Երեւան» (նախկինում՝ «Փյունիկ») ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում: Աշխարհահռչակ բրազիլացին նույնպես կմասնակցի հուլիսի 8-ին Երեւանում կայանալիք Լատինական Ամերիկայի եւ Եվրոպայի հավաքականների հանդիպմանը:
Արդեն հաստատված է, որ, բացի Ռոբերտո Կառլոսից, այդ խաղում Լատինական Ամերիկան կներկայացնեն Ռիվալդոն, Էրնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Ալդաիրը, Անտոնիո Զագոն, Ժուլիո Սեզարը, Ֆրանցիսկո Լիման, Իվան Կորդոբան, Կարլոս Վալդեմարան, Իվան Սամորանոն, Դուեյն դե Ռոզարիոն, Էվերսոն Պարեյրա դա Սիլվան, Խավիեր Ձանետին, Բեբետոն:
Եվրոպայի հավաքականում հանդես կգան Լուիշ Ֆիգուն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Հրիստո Ստոիչկով, Կախա Կալաձեն, Ռայան Գիգսը, Լյուդովիկ Ժուլին, Դեմետրիո Ալբերտինին, Լուիշ Ֆիգուն, Վենսան Կանդելան, Բենիտո Կարբոնեն, Լեւան Կոբիաշվիլին, Մարկո Շիմիչը, Ռայան Գիգզը, Լուիջի դի Բիաջոն, Միգել Անխելը, Թոմաս Հելֆեգը, Սալվատորե Սկիլաչին, Լոթար Մաթեուսը, Ռոբեր Պիրեսը, Քրիսթով Դյուգարին:
Հանդիպմանը մասնակցելու է նաեւ ՀՀ հավաքականի դարպասապահ, ներկայումս ընտրանու դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին:
Խաղը կայանալու է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Սկսվելու է ժամը 17:45-ին: Տոմսերն արժեն 5-25 հազար դրամ: Դրանք վաճառքում են հունիսի 12-ից: Կարելի է ձեռք բերել Gold’s Gym մարզասրահներ՝ Կոմիտաս 40/1, Ամիրյան 27/1, Creative Group ընկերություն՝ Ավետիսյան 63 հասցեներում, «Հանրապետականի» տոմսարկղում եւ toms.am կայքում:
Հուլիսի 6-ին Ազատության հրապարակում բացվելու է ֆան գոտի: Այն բաց է լինելու 3 օր՝ հուլիսի 6-ին, 7-ին եւ 8-ին: Լինելու են մրցույթներ, հանդիպումներ ֆուտբոլիստների հետ, ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության խաղերի ցուցադրություններ, համերգներ՝ հայկական ու ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Միջոցառման կազմակերպիչը «Երեւան» ակումբի սեփականատեր, ռուսաստանցի գործարար Արթուր Սողոմոնյանն է: Առաջին անգամը չէ, որ նա Հայաստանում հայտնի ֆուտբոլիստների մասնակցությամբ նման խաղ է կազմակերպում: 2015 թ. հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի կապակցությամբ «Հանրապետականում» կայացավ լեգենդների հանդիպումը: Աշխարհի հավաքականը մրցեց ԽՍՀՄ հավաքականի դեմ: Մրցավեճն ավարտվեց 3:3 հաշվով:
<աղբյուր