Անցանկալի մազերից ընդմիշտ ազատվելու համար կա մի հնագուն, բնական և արդյունավետ լուծում. պետք է միայն…

Բոլոր ազգերի կանայք դարեդար պայքարել են անցանկալի մազածածկույթի դեմ: Նրանց մշտապես տհաճություն է պատճառել հատկապես շուրթերի վերին հատվածի մազերի առկայությունը:

Դեռևս հնում կանայք մազահեռացման համար կիրառում էին մեղրամոմ, բայց այսօր արդեն գոյություն ունի մի բնական և արդյունավետ լուծում, որի միջոցով մազերը կանհետանան ընդմիշտ։

Ահա, թե ինչ է ձեզ հարկավոր.

  • 2 ճաշի գդալ մեղր,
  • 1 ճաշի գդալ վարսակի ալյուրի մածուկ, որը պատրաստելու համար վարսակի վրա պետք է լցնել տաք ջուր և տրորել, որպեսզի ստացվի պինդ խառնուրդ,
  • 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ։

Ինչպես պատրաստել.

  • Բոլոր բաղադրիչները լավ խառնել:
  • Մերսելով քսել այն հատվածներում, որտեղից ցանկանում եք հեռացնել մազերը։
  • Պահել 15 րոպե և լվացվել տաք ջրով:
  • Դեմքին կրեմ քսել։

Այս պրոցեդուրան կրկնել շաբաթը 2-3 անգամ։ 1 ամիս անց արդեն անցանկալի մազերն անհետացած կլինեն։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: