Լուծումը գտնված է

Շատ կանայք անընդհատ փնտրում են անցանկալի մազերից ազատվելու արդյունավետ միջոցներ: Սակայն րանց մեծ մասն ունի կարճաժամկետ ազդեցություն:
Պատրաստում ենք բնական միջոց անցանկալի մազերի դեմ
Անհրաժեշտ է .
1 բաժակ մանկական յուղ կամ կրեմ
1 թեյի գդալ յոդ
Պատրաստումը.
Խառնեք բաղադրիչները եւ քսեք մազածածկույթին մերսելով 2 րոպե: Թողեք 5 րոպե, ապա հեռացրեք խոնավ կտորով: Կրկնեք մի քանի օր, եւ մազերն աստիճանաբար կանհետանան:

Ահա եւս մի քանի տարբերակ
- Կիտրոն եւ շաքար: Խառնեք 2ճ. գդալ կիտրոնի հյութ, 2ճ. գդալ շաքարն ու 10 ճ. գդալ ջուրը: Քսեք մազերի աճման ուղղությամբ, թողեք 15-20 րոպե եւ լվացեք: Կրկնեք 2-3 շաբաթ, լավ արդյունքի համար:
- Ոսպ եւ կարտոֆիլ: Խաշած ոսպն ու կարտոֆիլը տրորեք բլենդերով, ավելացրել 1 թեյի գդալ կիտրոնի հյութ ու 1 ճաշի գդալ մեղր: Քսեք, թողեք կես ժամ ու լվացեք:
- Բանան ու վարսակ: Խառնեք 1-2 ճ. գդալ վարսակի փաթիլները մեկ բանանի հետ: Տրորեք դրանով մազերի հատվածը մի քանի րոպե շաբաթը երկու անգամ:
- Ռեհան եւ սոխ: Այս համադրությունը խոնավացնում է մաշկը, միաժամանակ հեռացնում մազերը: Մանրած ռեհանից ու սոխից պատրաստեք խյուս, սեք մարմնի հատվածին, թողեք 15-20 րոպե: Լվացեք ջրով: Կրկնեք շաբաթը 3-4 անգամ, մեկ ամսվա ընթացքում:
Իսկ ի՞նչ տարբերակներ գիտեք դուք: