Այս պատմությունը տեղի է ունեցել որոշ ժամանակ առաջ Օմսկում, բայց հասարակությունն իմացավ այդ մասին, ինչպես նաև հերոսների մասին, վերջերս։ Դենիսն ու Անդրեյ Լյուբիմովը գնացել էին աշխատանքից իրենց մորը դիմավորելու, բայց ճանապարհին նրանք նկատեցին այրվող տուն:

Անդրեյը տեսավ, որ պատուհանի հետևում կանգնած է մի կին՝ երեխայի հետ: Նա վազեց և ոտքով հարվածեց պատուհանին, որից հետո աղջկան վերցրեց մոր ձեռքից։ Այդ պահին Դենիսը մտավ այրվող տան մեջ և այնտեղից դուրս բերեց մի փոքրիկ տղայի: Տղաներն օգնեցին նաև երեխաների մորը:

Հերոսներն իրենք էլ այրվածքներ են ստացել, բայց նրանց կյանքին ու առողջությանը ոչինչ չէր սպառնում: Տեղի արտակարգ իրավիճակների վարչությունը խոստացավ պարգևատրել տղաներին, բայց մինչ այժմ ոչինչ չի արվել:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն