
Չոր, անառողջ, չլսող և առանց փայլի մազերը շատ դժվար է հարդարել: Հավանաբար դուք օգտագործել եք հարյուրավոր կոնդիցիոներներ, որոնք չեն օգնել և նույնիսկ ավելի են վատացրել մազերի վիճակը: Ի՞նչ անել նման դեպքում: Այս աղջիկը խորհուրդ է տալիս մազերին քսել մայոնեզով պատրաստված դիմակ:

Ահա դրա բաղադրությունը. Բուսայուղ, ջուր, ձու, քացախ, աղ, շաքարավազ, կիտրոնի հյութ, մանանեխ (горчица):
Այս բոլոր բաղադրիչներն օգտագործվում են տան պայմաններում մազերի դիմակ պատրաստելու համար:
Նույնիսկ, եթե մայոնեզի մեջ կան քիչ քանակությամբ կոնսերվանտներ, միևնույնն է այն ավելի օգտակար է, քան ցանկացած կոնդիցիոները:
1 Աղջիկն ուներ չոր, անկենդան մազեր: 2 Նա մայոնեզ քսեց մազերին: 3 Գլխին լողանալու համար նախատեսված գլխարկ դրեց:
4 Գլուխը փաթաթեց սրբիչով և քսան րոպե սպասեց: 5 Լավ լվաց մազերը, չորացրեց, հետո հարդարեց վարսահարդարիչով:
6 Ահա, թե ինչ ստացվեց: 7 «Ես չեմ կարողանում դադարել ձեռք տալ մազերիս: Դրանք ուղղակի հիասքանչ են: Զարմանալի է», – ասում է աղջիկը: