
Ամերիկյան Նոքսվիլ քաղաքի բնակչուհի Ջեյն Շարպը մահացու վտանգավոր վարակով է վարակվել մատնահարդարման սրահում, հայտնում է NewsChannel5-ը:
Շարպի խոսքով՝ մատները հարդարելիս մասնագետը ծակել է իր մատը, սակայն նրանք դրան նշանակություն չեն տվել: Մի քանի ժամ անց կնոջ մատը սկսել է ուռչել, իսկ արդեն առավոտյան ձեռքը մինչև արմունկն ուռած է եղել:
Կնոջ դուստրը խորհուրդ է տվել նրան անմիջապես հիվանդանոց դիմել, որտեղ կնոջն ախտորոշել են նեկրոտիկ ֆասցիիտ: Դա բակտերիալ վարակ է, որը մեծ արագությամբ վարակում է մաշկի վերին շերտն ու ենթամաշկային հյուսվածքը:
Բժիշկներն ընդգծել են, որ եթե ամերիկուհին իրենց ուշ դիմեր, ապա կարող էր զրկվել ձեռքից:
«Ես միանգամից հիշեցի Ֆլորիդայից մի տղամարդու, որը մահացել է նման վարակից 48 ժամվա ընթացքում»,- հիշել է Շարպը:
Այժմ կինը դատի է տվել սրահին:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: