
Նոր Զելանդիայից Շելլի Պրոուէբստելի փոստն աշխարհում ամենահայտնիներից մեկը դարձավ, իսկ պատճառն այն էր, որ աղջիկը որոշեց դեմ գնալ կարծրատիպերին:
Աղջիկը հանգստանում էր լողափին և որոշեց լողազգեստով լուսանկարներ անել: Նրա հետևում կանգնած տղամարդիկ ծիծաղեցին և սկսեցին ծաղրել նրան:
Շելլիին դա ոչ մի կերպ չհուզեց և նա շարունակեց լուսանկարվել: Իսկ այդ երեկոյան երկար գրառում կատարեց սոցցանցում, որն ընթերցեցին միլիոնավոր մարդիկ:

Դիմում եմ տղաներին, ովքեր այսօր ինձ մատնացույց էին անում և ծիծաղում, երբ ես հանեցի պարեոս և սկսեցի լուսանկարվել:
Պարզապես ուզում էի ասել, որ թքած ունեմ ձեզ վրա: 28.01.2019 Աղջիկն արժանապատիվ պատասխան տվեց տղամարդկանց, ովքեր ծաղրեցին իր կազմվածքը
Ձեր նմանների պատճառով մարդիկ ամաչում են լողազգեստ կամ կարճ տոպ կրել: Ձեր նմանների պատճառով մարդիկ սոված են մնում և փսխում են առաջացնում, որպիսի մոդելային կառուցվածք ունենան: Ձեր նմանների պատճառով կլոր տարին երկարաթև հագուստ են կրում, որպիսի չցուցադրեն ձեռքերը: Ձեր նմանների պատճառով մարդիկ անորեքսիա կամ ճարպակալում են ձեռք բերում, իրենք իրենց ցավ են պատճատում և ինքնասպանության են դիմում:
Ոչ, դուք պատասխան չեք տալիս նման դեպքերի համար, բայց այո,դուք պիտի կրեք պատասխանատվություն: Դրա համար էլ, երբ հաջորդ անգամ ինձ նման մեկին հանդիպեք, մի պահ մտածեք նախքան ծաղրելն ու ծիծաղելը, դուք նրան կարող եք անդառնալի վնաս հասցնել:
Ոչ բոլորն են ինձ նման ինքնավստահ: Խոստովանում եմ, մի պահ ուզում էի թողնել ամեն ինչ և վերցնել պարեոն և հագնել, բայց հետո հիշեցի, թե ես ով եմ, բարձրացրեցի գլուխս և հպարտ սկսեցի շրջել լողազգեստով