Հնարավոր է, որ ձեր օրգանիզմում երկար ժամանակ ապրում են այս տիպի բակտերիաներ, սակայն դուք չգիտեք դրա մասին: Բակտերիաները հեշտությամբ են ներթափանցում՝ սննդի կամ կեղտոտ ձեռքերի միջոցով: Բուժման հետաձգումը կարող է հանգեցնել խոցի կամ քաղցկեղի առաջացման:

Բակտերիան կոչվում է Helicobacter Pilory և այն կարող է ախտահարել ստամոքսի տարբեր հատվածները, աղիները: Օրգանիզմում հայտնվելով՝ այն հատուկ ախտանիշների տեսքով ազդանշաններ չի ուղարկում:
Բակտերիայի առկայության մասին ախտանիշները կարող են չթվալ արտառոց.
- որովայնի փքվածությունը
- փորլուծությունը
- այրոցը
- ստամոքսի ցավը

Շատերին թվում է, թե այս ամենը սխալ սննդի հետևանքով է եղել: Սակայն եթե նմանատիպ ախտանիշները ձեզ երկար ժամանակ են անհանգստացնում, ուրեմն, հավանաբար, օրգանիզմում կա Helicobacter Pilory:
Բարեբախտաբար, բակտերիայից հնարավոր է ազատվել, եթե պահպանեք սնվելու ռեժիմը, շատ վիտամին А, С և Е ընդունեք, չմոռանաք հիգիենայի մասին: Նաև ցանկալի է խմել այսպիսի ըմպելիք.
- 1 կիտրոն
- 1 վարունգ
- 1ճ.գ. հալվեի հյութ
- 1 կապ համեմ կամ մաղադանոս
- 0, 5 բաժակ ջուր

Խառնեք նշված բաղադրիչները բլենդերով և խմեք:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։