
Եթե Դուք երկար ժամանակ բացակայել եք տնից,ապա հնարավոր է,որ այդ ընթացքում հոսանքի երկարաժամկետ անջատումներ են եղել,որի արդյունքում սառնախցիկի սնւնդը հալվել և փչացել է: Այնուհետև, հոսանքը տալուց հետո կրկին սառել է:Այս դեպքում Դուք հնարավոր է ոչինչ չնկատեք:Սակայն փչացած սնունդը խիստ վնասակար է,քանի որ այնտեղ զարգանում են տարբեր բակտերիաներ և սալմոնելա:
Մենք Ձեզ կպատմենք այն ամենապարզ միջոցի մասին,որ օգնությամբ կարող եք իմանալ սառնախցիկի սնունդը հալվել է,թե ոչ:
Նախապատրաստում.
Լցնել ջուրը բաժակի մեջ և դնել սառնախցիկի մեջ:Երբ այն կսառչի, մետաղադրամը դնել վրան: Վերադառնալուց հետո պետք է նայել,թե որտեղ է գտնվում այն:
Եթե մետաղադրամը մակերևույթի վրա է,ապա անջատում չի եղել:Եթե մետաղադրամը միքիչ իջել է,ապա անջատումը կարճ ժամանակով է եղել,ինչը անվտանգ է:Եթե մետաղադրամը գտնվում է բաժակի ներքևի մասում,ապա անջատումը տևել է շատ երկար,ջուրը հալվել է,իսկ սնունդն օգտագործել չի կարելի:
Նյութը հրապարակման պատրաստեց` Haytimes.info-ն