Ինչպես արագ մաքրել սանտեխնիկան
Քայլ առաջին
Տնական մաքրող միջոց պատրաստելու համար, որն արդյունավետ կերպով կհաղթահարի ժանգը, անհրաժեշտ կլինի 1 ճ.գ. կիտրոնաթթու և 1 ճ.գ. խմորի սոդա. Խառնեք այս բաղադրիչները և լցրեք 400 մլ տաք ջրի մեջ։ Լավ խառնեք։

Քայլ երկրորդ
Ստացված խառնուրդը լցրեք հեղուկացիր շշի մեջ, որպեսզի ավելի հեշտ կիրառեք այս միջոցը: Այն ցողեք աղտոտված հատվածների վրա։ Կիրառված լուծույթը թողեք մի քանի ժամ։

Քայլ երրորդ
Այնուհետև խոնավ սպունգով մաքրեք այդ հատվածները և մանրակրկիտ լվացեք տաք ջրով: Եվ հիշեք, որ նման մաքրող միջոց կարող եք օգտագործել միայն ռետինե ձեռնոցներով։ Այսպիսով, Ձեր մաշկը կմնա փափուկ և քնքուշ, և Դուք ստիպված չեք լինի անհանգստանալ ալերգիկ ռեակցիայի համար: Արդյունքը կգոհացնի Ձեզ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն