7 նշան, որ դուք դարձել եք բորբոսի զոհ

Բորբոսը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Այն առաջանում է խոնավ կլիմայական պայմաններում, քանի որ խոնավությունը լավ միջավայր է բորբոսի առաջացման համար: Բորբոսն աճում է սպորներով, որոնք այնքան փոքր են, որ տեսանելի չեն անզեն աչքով, հետեաբար մենք այն շնչում ենք եւ տարածում թոքերում:
7 նշան, որ դուք ունեք բորբոսային հիվանդություն.

  1. Մկանային ցավեր

Անհասկանալի մկանային ցավերը, որոնք կապված չեն ակտիվ գործունեությամբ, բորբոսային հվանդության նախանշան է: Ցավեր կարող են լինել ցանկացած մասում: Լինում են նաեւ մկանների ջղաձգումներ ու ծակոցներ:

  1. Ջղաձգումներ, ծակոցներ ու անեմիա

Թմրած վերջույթները նշան են, որ դուք տառապում եք բորբոսային հիվանդությունից:

  1. Վատ տրամադրություն կամ դեպրեսիա

Տան չափից ավելի խոնավությունը ազդում է տրամադրության վրա: Բնակարանի մթնոլորտի եւ բաորբոսային հիանդությունների միջեւ անմիջական կապ կա: Հոգեբանական սթրեսը նորմալ է, երբ ձեր բնակարանի օդը լավ որակի չէ: Մաքուր պահեք բնակարանի օդը, բույսեր աճեցրեք այն մաքրելու համար, օդափոխեք տունը:

  1. Սննդային խնդիրներ

Սրտխառնոցը, լուծը, փորացավերն ու ախորժակի բացակայությունը բորբոսային հիվանդության նշաններ են:

  1. Շնչառական խնդիրներ

Բորբոսային հիվանդության ամենից հաճախ հանդիպող  նշաններից են դժվար շնչառությունը, ասթման, ալերգիկ ռինիտը, սինուսիտը եւ այլն:

  1. Աչքերի զգայունություն, գլխացավեր

Կարմրությունը աչքերում , քորը կամ պղտոր տեսողությունը կարող են կապված լինել բորբոսի հետ: Որոշ մարդիկ գերզգայւն են բորբոսի նկատմամբ, ինչպես ալերգենի, որը ստիպում է իմունային համակարգին աշխատել ավելի ակտիվ: Եթե ձեր նշանները նման են ալերգիայի ու ուղեկցվում են գլխացավերով, ապա դիմեք բժիշկի:

  1. Ամենաքիչ տարածված նշանները

Այդպիսի նշաններ կարող են լինել ծարավի տարօրինակ զգացումը, հաճախամիզություն, տենդը, քաշի ավելացումը, գլխապտույտը կամ բերանում մետաղի համը:

Իսկ դուք բախվե՞լ եք նման խնդրի հետ:

Թարգմանությունը կատարվել է www.nastroy.net կայքից:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: