Ի՞նչն է քեզ ամենից շատ դուր եկել այսօր․
Այս հարցը մեզ թույլ է տալիս միասին ընկղմվել հաճելի հույզերի մեջ, օգնում կենտրոնանալ անցյալ օրվա լավագույն պահերի վրա և մեզ մեկ այլ առիթ է տալիս անդրադառնալ դրանց, կրկին ծիծաղել, ևս մեկ անգամ զգալ հատուկ պահերի ուրախությունը, նախքան դրանք կմնան անցյալում։
Ի՞նչն եք այսօր ամենից քիչ դուր եկել քեզ․
Այս հարցը թույլ է տալիս վերադառնալ կյանքի իրողություններին: Ոչ ոք կատարյալ չէ. Բոլորը սխալներ են թույլ տալիս, ուստի հիանալի է, որ կարողանանք անկեղծորեն խոսել այն բանի մասին, ինչը չի ստացվել այնպես, ինչպես մենք կցանկանայինք՝ վատ ընտրություններ, անհարգալից վերաբերմունք, անպատասխանատվություն և այլն: Այս հարցի օգնությամբ մենք եզրակացնում ենք, որ պետք է մեզ երկրորդ հնարավորությունը տանք, որ սխալները ճակատագրական չեն, և կյանքում ամեն ինչ չէ, որ միշտ ընթանում է ըստ պլանի, և դա նորմալ է: Հաճելի է, երբ երեխաները գիտեն, որ երբեք հանձնվելու կարիք չունեն, քանի որ վաղը կլինի նոր օր, ինչը նշանակում է նոր հնարավորություն`ամեն ինչ նորից սկսելու համար:

Այսօր ինչ-որ հարցե՞ր են ծագել քո մոտ․
Նախ, երեխաները կկարողանան Ձեզանից բացատրություններ ստանալ իրենց անհասկանալի տարբեր իրավիճակների վերաբերյալ: Եվ երկրորդ, նրանց մտքում տեղադրված է, որ կարող են իրենց մորը հարցնել աշխարհում եղած ամեն ինչի մասին, կարող են վստահել նրան, քանի որ նա միշտ կլսի, կօգնի և կհուշի: Ես այնքան դժվարությամբ կարողացա երեխաներիս համոզել, որ ես հուսալի անձնավորություն եմ, որը չեմ դատի, չեմ բարկանա կամ չեմ նեղվի, եթե նրանք ցանկանան խոսել որևէ բարդ կամ տհաճ թեմայի շուրջ:
Ի՞նչ լավ բան ես արել այսօր․
Այս կերպ խոսելը նրանց խրախուսում է լինել բարի և սիրող այլ մարդկանց նկատմամբ, նույնիսկ երբ ոչ ոք չի նայում, առանց սպասելու գովասանքի և ճանաչման: Սա իմ լսած ամենահզոր, կյանքը փոխող հարցն է: Իմ երեխաները հասկացան, թե որքան հեշտ է իրականում ամեն օր հաճելի բան անել ուրիշների հետ: Գիտակցումը, թե ինչպես նա կարող է բարություն և սեր ցուցաբերել, նրան ոգեշնչեց ավելին անել: Բարություն և սեր … Ես ուզում եմ, որ իմ երեխաներն առավելագույն ուշադրություն դարձնեն այս իրերին իրենց կյանքում:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն