Մինիմալիզմը ինչ-որ բանի բացակայության մեջ չի կայանում: Դա ուղղակի ինչ-որ բանի իդեալական քանակն է։
Նիկոլաս Բեռոուզ
Եթե դուք կարծում եք, որ հասել եք լուսավորվածության, ուղղակի մեկ շաբաթ անցկացրեք ձեր ընտանիքի հետ:
Բաբա Ռամ Դաս
Խելքը բավական արագ հարմարվում է ամեն ինչին, բացի կարոտից:
Էմիլի Դիքինսոն

Ես նկատել եմ, որ նույնիսկ այն մարդիկ, որ պնդում են, որ ամեն ինչ կանխորոշված է և մենք ոչինչ չենք կարող փոխել, փողոցն անցնելուց միշտ կողքերն են նայում:
Սթիվեն Հոկինգ
Կյանքը՝ այն չէ, ինչ ստանում եք: Դա այն է, թե ինչ եք անում ստացածի հետ:
Սթեֆանի Պերկինս
Հնարավոր չէ դառնալ կիրթ, եթե կարդալ միայն այն, ինչ մեզ դուր է գալիս:
Ժոզեֆ Ժուբեր
Ինչ-որ բան անընդհատ զսպում էր մեզ և դարձնում ավելի թույլ: Պարզվեց, որ դա մենք ինքներս ենք:
Ռոբերտ Ֆրոստ

Եթե դուք ցանկանում եք մի գեղեցիկ օր մեծագույն որևէ բան անել, հիշեք, այդ մի գեղեցիկ օրն՝ այսօր է:
Ջորջ Լուկաս
Ես գրում եմ այնպես, կարծես փրկում եմ ինչ-որ մեկի կյանքը: Հնարավոր է՝ իմ սեփականը:
Կլարիսի Լիսպեկտոր
Գրքերն ունեն նույն թշնամիներն, ինչ մարդիկ՝ կրակ, խոնավություն, եղանակ և նրանց սեփական պարունակությունը:
Պոլ Վալերի
Կիրառեք բարությունը ամեն օր Ձեզ շրջապատող մարդկանց վրա, և դուք կհասկանաք, որ դուք այժմ էլ երկնքում եք
Ջեկ Կերուակ
Ամբողջ արվեստը ինքնակենսագրական է: Մարգարիտը՝ ոստրեի ինքնակենսագրությունն է:
Ֆեդերիկո Ֆելինի
Ճանապարհորդիր միայն նրանց հետ, ում սիրում ես:
Էռնեստ Հեմինգուեյ

Փարոսը չի վազվզում ամբողջ ափով մեկ՝ փրկելու համար նավակ գտնելու ակնկալիքով: Նա ուղղակի կանգնած է իր տեղում և լուսավորում է:
Էնն Լամոտ
Եթե միակ աղոթքը, որ ասում եք Ձեր կյանքում՝ «շնորհակալությունն է», դա արդեն բավարար է:
Մայսթեր Էկհարթ