
Tert.am-ը գրում է.
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին`Սեդրակ Քոչարյանը, Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ դատական հայց է ներկայացրել:
Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Հայցվոր Սեդրակ Քոչարյանը պահանջել է զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալ և բացի այդ հրապարակայնորեն հերքում է պահանջել:
Քաղհայցը քննելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը։