Ո՞ր բանաններն են ավելի առողջարար՝ դեղինը, թե կանաչը.
Եթե Ձեզ հարկավոր է նիհարել կամ Ձեր քաշը խստորեն վերահսկել, ավելի լավ է կանաչ բանան ուտել, ասում են սննդաբանները:
Նրանք նաև ասու են, որ բանանը (հատկապես շատ հասուն և քաղցր) ֆրուկտոզայի առատ աղբյուր է: Դիետայում դրա մեծ քանակությունը կարող է նպաստել նյութափոխանակության խանգարումների և դրանց վտանգավոր հետևանքների՝ գիրության, ճարպոտ լյարդի, շաքարախտի բարձր ռիսկի տեսքով:

Իդեալական տարբերակ՝ Դուք պետք է ուտեք օրական ոչ ավելի, քան 300 մգ ֆրուկտոզա»:
Այսպիսով, Ձեզ հարկավոր է չափավոր ուտել քաղցր և հասած բանան (այսինքն՝ դեղին) — գերադասելի է առավոտյան: Նրանց համար, ովքեր ջանասիրաբար նիհարում են, փորձագետը խորհուրդ է տալիս ուտել ոչ թե դեղին, այլ կանաչ մրգեր:

«Եթե նիհարելու եք, ապա ավելի լավ է կանաչ բանան գնել: Դեղիններն ավելի շատ շաքար են պարունակում, կանաչները՝ ավելի շատ մանրաթելեր », — ասում են սննդաբանները: Դեղին և կանաչ կեղևներով բանանը տարբերվում է օրգանիզմի համար վիտամինների և սննդանյութերի պարունակությամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն