Արյան բարձր ճնշումը ստիպում է սրտին ավելի շատ աշխատել: Ժամանակի ընթացքում այս աճող ինտենսիվությունը կարող է արյան անոթների սեղմում առաջացնել, ինչը հիմք է հանդիսանում սրտի հիվանդության համար: Բարեբախտաբար, Դուք կարող եք միջամտել մինչ սրտի լուրջ խնդիրների առաջացումը՝ բարելավելով Ձեր սննդակարգը:
Ապացուցված է, որ բազմաթիվ սննդամթերքներ օգտագործվում են արյան բարձր ճնշումը իջեցնելու համար, որոնցից շատերը կարելի է ավելացնել նախաճաշին:

Դրանք ներառում են.
- Ձու
- Վարսակ
- Ընկույզ և սերմեր
- Ցածր ճարպային կաթնամթերք
- Բանան և հատապտուղներ։
Բազմաթիվ ապացույցներ են վկայում մասնավորապես՝ ընկույզի օգտակարության մասին: Ընկույզը պարունակում է բուսական ծագման օմեգա -3, որը կոչվում է ալֆա-լինոլենաթթու (ALA), որը, գիտնականների կարծիքով, բարենպաստ ազդեցություն է ունենում արյան ճնշման վրա:

Հետազոտությունների ընթացքում գիտնականները փորձել են պարզել, թե արդյոք ընկույզի մեջ ALA պարունակությունը բարելավում է սրտի առողջությունը, օրինակ՝ արյան բարձր ճնշման իջեցումը: Գիտնականները հավաքագրել են 30 -ից 65 տարեկան 45 գեր մասնակիցների:
Հետո գիտնականները պատահականորեն մասնակիցներին բաժանեցին երեք տարբեր դիետիկ խմբերի և ուսումնասիրության ընթացքում հետևեցին յուրաքանչյուր դիետայի ազդեցությանը: Գիտնականները նաև պարզել են, որ ամբողջ հացահատիկային սննդակարգի մասնակիցներն ավելի ցածր արյան ճնշում են ունեցել, քան մյուս դիետաներինը:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն