Կանթեղախոտ. Դերմատիտի, գայլախտի, հերպեսի, ոտքերի սնկային հիվանդությունների և մի շարք այլ խնդիրների բուժման համար

Այս սովորական բույսը զուր չի կոչվում կանթեղախոտ. Բոլորը գիտեն, որ դրանից պատրաստված դեղամիջոցներն արդյունավետորեն մաքրում են մաշկը և օգնում բուժել մաշկի հիվանդությունները:

Գորտնուկներ, պապիլոմաներ․

Բաղադրատոմս 1․

Բաղադրությունը. (Հավասար համամասնություններով)

  • Կանթեղախոտի տերև
  • Վազելին
  • Լանոլին

Պատրաստման եղանակը.

Կանթեղախոտը չորացրեք, մանրացրեք փոշու պես և խառնեք վազելինի և լանոլինի հետ: Պատրաստի քսուքը օրական երկու անգամ քսեք տուժած հատվածին:

Բաղադրատոմս 2․

Բաղադրությունը:

  • Կանթեղախոտ — 30 գ
  • Խատուտիկի արմատներ — 30 գ
  • Եզան լեզու — 30 գ
  • Թուրինջախոտ — 70 գ
  • Ձիաձետու խոտ — 70 գ
  • Եղինջի խայթող տերևներ — 70 գ
  • Ջուր — 200 մլ

Պատրաստման եղանակը.

Չոր բաղադրիչները մանրակրկիտ խառնեք, 2 ճ․գ․ լցրեք տաք ջրի մեջ և եփեք ցածր ջերմության վրա 15-20 րոպե:

Դրանից հետո խառնուրդը հանեք կրակից, թրմեք կես ժամ և քամեք: Պատրաստի լուծույթն ընդունեք օրական 70-100 գ 3 անգամ:

Գայլախտ․

Բաղադրատոմս 1․

Բաղադրությունը․

  • Թուրինջախոտի տերևի փոշի — 1 մաս լանոլին, վազելին կամ հալված խոզի ճարպ — 4 մաս

Պատրաստման եղանակը.

Թուրինջախոտի փոշին խառնեք լանոլինի, վազելինի կամ յուղի հետ: Քսուքն օգտագործեք արտաքինից:

Բաղադրատոմս 2․

Բաղադրությունը․

  • Թարմ կանթեղախոտի հյութ — 1 մաս
  • Վերամշակված խոզի ճարպ — 10 մաս

Պատրաստման եղանակը.

Խոզի ճարպը հալեցրեք ջրային բաղնիքում և սառեցրեք սենյակային ջերմաստիճանում, ապա ավելացրեք թարմ կանթեղախոտի հյութը: Բաղադրիչները խառնել այնքան ժամանակ, մինչև ստացվի համասեռ զանգված: Կիրառել պատրաստի քսուքը արտաքինից:

  • Բաղադրատոմս 3․
  • Բաղադրությունը․
  • Կանթեզախոտ – 1ճ․գ․
  • Ջուր — 500 մլ

Պատրաստման եղանակը.

Հումքը մանրացրեք, տաք ջուր լցրեք և թողեք 8-12 ժամ: Պատրաստի լուծույթը քամեք և օգտագործեք օրական 3 անգամ կես բաժակ՝ որպես քսուքների արտաքին օգտագործման լրացում:

ՀԵՐՊԵՍ․

Բաղադրությունը․

  • Կանթեղախոտ
  • 70 ° ալկոհոլ կամ օղի

Պատրաստման եղանակը.

Մուգ ապակու շշի մեկ երրորդ չափով լցրեք թարմ քաղված կանթեղախոտ և ավելացրեք ալկոհոլ կամ օղի 1: 3 հարաբերակցությամբ:

Դրանից հետո ամուր փակեք շիշը և դրեք սառը մութ տեղում 10 օրով, ապա քամեք:

Պատրաստի թուրմը քսեք մաշկի տուժած տարածքներին:

Սունկ․

Բաղադրությունը․

  • Կանթեղախոտ — 1 մաս 50 ° ալկոհոլ — 2 մաս վազելին կամ լանոլին — 3 մաս

Պատրաստման եղանակը.

Մանրացրեք կանթեղախոտը, ավելացրեք ալկոհոլ և թողնել թրմվի մութ և զով տեղում: 10-12 օր հետո քամեք պատրաստի թուրմը, ճզմեք հումքը:

Դրանից հետո թուրմը խառնեք հավասար քանակությամբ լանոլինի կամ վազելինի հետ, մինչև միատարր զանգված առաջանա: Պատրաստի արտադրանքն ամեն օր քսեք ոտքերի վնասված մաշկին:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: