Աշնան, անձրևների, խոնավության և ցրտի ժամանակն է: Եվ սրա հետ մեկտեղ՝ տարբեր հիվանդություններ: Եվ ես հիշեցի տատիկիս բաղադրատոմսը. Չրերի խառնուրդ մեղրով` առողջությունս, իմունիտետս ուժեղացնելու համար: Շտապեմ կիսվել Ձեզ հետ, սիրելի ընթերցողներ:
Այս առողջարար վիտամինային խառնուրդը հիմնված է չոր մրգերի և ընկույզեղենի վրա, որոնք երկար ժամանակ կպահպանեն իրենց օգտակար հատկությունները:

Անհրաժեշտ է․
- 150-200 գր չամիչ,
- 150-200 գր չոր ծիրան,
- 150-200 գր նուշ,
- 150-200 գր սալորաչիր,
- 150-200 գր ընկույզ,
- 2 կիտրոն,
- 700 մլ -1 լ մեղր։

Պատրաստումը․
- Լավ լվացեք չամիչը, չոր ծիրանը և սալորաչիրը:
- Անցկացրեք դրանք մսաղացով:
Ծիրանի չիրը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, ինչը օգտակար է սրտանոթային համակարգի համար:
Չամիչն ունի մանրեասպան իմունոստիմուլացնող ազդեցություն: Բարելավում է արյան կազմը, նորմալացնում երիկամների աշխատանքը և օգտակար է սրտի համար:

Սալորաչիրը հարուստ է վիտամինների մի ամբողջ խմբով, ինչը ուժեղացնում է իմունային համակարգը:
- Ընկույզներն անցկացրեք մսաղացով, նախապես ստուգելով, որ կճեպ չլինի:
Կիտրոնը հիանալի հակաօքսիդիչ է և պարունակում է շատ ասկորբինաթթու: Այն նորմալացնում է սրտի աշխատանքը և արյան ճնշումը:

- Կեղևի հետ միասին կիտրոնն անցեք մսաղացով:
- Խառնեք բոլոր բաղադրիչները:
- Մեղրը լցրեք խառնուրդի վրա և խառնեք:
Հինավուրց ժամանակներից բարձրորակ մեղրը համարվում է ոչ միայն սնունդ, այլ նաև դեղամիջոց: Մեղրը հակաօքսիդանտների բնական աղբյուր է, որը մեզանում պակասում է` պաշտպանելու մեր առողջությունը:

- Թողեք խառնուրդը 2 օր մնա մութ տեղում, ապա դրեք սառնարանում:
Բոլոր բաղադրիչների օգտակար հատկությունները և որակները կարող են թվարկվել շատ երկար ժամանակ: Եվ բոլորը միասին դրանք մեր օրգանիզմին տալիս են ռմբակոծական պաշտպանիչ խառնուրդ: Այս խառնուրդը պետք է օգտագործել օրական 3 անգամ 1 ճաշի գդալ: Բարի ախորժակ և եղեք առողջ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն