
Պարզ և արդյունավետ միջոցներ,որոնք լավացնում են նյութափոխանակությունը և մարսողությունը:
Մենք առաջարկում ենք Ձեզ մի քանի ծանրակշիռ փաստարկներ, թե ինչու է անհրաժեշտ կոճապղպեղը ներառել սննդակարգի մեջ:
Կոճապղպեղն ունի հակաբորբոքային,հակաօքսիդանտ և բակտերիասպան գատկություններ:Այն բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը,քանի որ այն խթանում է տարբեր տեսակի ֆերմենտների առաջացմանը,որոնք ապահովում են ստամոքսի բնականոն աշխատանքը:
Կոճապղպեղը լավացնում է արյան շրջանառությունը և գործում է ազդում է երակների լայնացման և ցելյուլիտի դեմ:Այն բուժման արդյունավետ միջոց է այնպիսի խնդիրների համար ,ինչպիսիք են սրտխառնոցը, գլխացավերը,մրսածությունը,փորլուծությունը,փորացավերը,ռևմատիկ հիվանդությունները,ինչպես նաև ռևմատիկ արտրիտը:Կոճապղպեղը արդյունավետ կարգավորում է նաև խոլեստերինի մակարդակը:
Այն հայտնի է նաև որպես արդյունավետ միջոց մկանացավերի և մեջքի ցավերի ժամանակ:Կան բազմաթիվ հետազոտություններ,որոնք պնդում են,որ կոճապղպեղը անկցացնում է արտրիտի հետևանքով առաջացած ցավերը:
Այն իդեալական դետոքսաիկացիայի միջոց է:Այն արագացնում է նյութափոխանակությունը,մպաստում նիհարելուն,փակում ախորժակը և նվազեցնում սովի զգացողությունը:Ձեզ ենք ներկայացնում կոճապղպեղով 3 բաղադրատոմս:
1.Կոճապղպեղով թեյ՝ավելորդ քաշի դեմ
- 1թ.գ. դարչին
- կես հատ լիմոն
- 2թ.գ. թարմ կտրատած կոճապղպեղ
- 750մլ. ջուր
Պատրաստման եղանակ
- Եռացնել ջուրը:Հենց սկսում է եռալ,ավելացնել դարչինն ուն կոճապղպեղը:
- Խառնել և վերցնել կրակի վրայից:Փակել կափարիչով և թողնել 20 րոպե:
- Փոքր կտորներով կտրատել լիմոնը և ավելացնել թեյին:
- Ցանկության դեպքում ավելացնել մեղր և անանուխի թարմ տերևներ:
Խորհուրդ է տրվում այն օգտագործել 20 օր առավոտյան և երեկոյան, 250մլ. չափաբաժնով,ուտելուց 30 րոպե առաջ:7 օր ընդմիջումից հետո կրկին կրկնել կուրսը:
2.Վիտամինային թեյ՝ձմռան և գարնան համար.
Բաղադրություն
- կես բաժակ կտրատած գազար
- կես բաժակ լիմոնի հյութ
- 150մլ. յոգուրտ կամ մածուն
- 1ճ.գ. կոկոսի յուղ
- կես թ.գ. քերած կոճապղպեղ
- 2ճ.գ. կտավատի սերմ
- 1ճ.գ. քունջութ
Պատրաստման եղանակ
- Բլենդերով հարել բոլոր բաղադրիչները:
- Անմիջապես խմել:
Օգտագործել այն սոված փոքրին:
3.Կոճապղպեղի ջուր նիհարելու համար
Բաղադրատոմս
- 2թ.գ. կտրատած կոճապղպեղ
- 2լ. ջուր
Պատրաստման եղանակ
- Կոճապղպեղին ավելացնել ջուրը,թողնել ողջ գիշեր:
- Հաջորդ օրն ավելացնել 2ճ.գ. լիմոնի հյութ և խառնել:
Խմել այն ամեն օր մինչև հասնեք ցանկալի արդյունքի:
Այս բաղադրատոմսը փորձված է շատերի կողմից:
Նյութը հրապարակման պատրաստեց`Haytimes.info-ն