Գիտնականները որոշել են դդմի սերմերի օգտակար հատկությունները: Հրապարակված տվյալների համաձայն՝ դրանք հարուստ են սպիտակուցներով, ինչպես նաև առողջ ճարպերով և մանրաթելերով:
Ի թիվս այլ բաների, այս սերմերը պարունակում են միահագեցած ճարպաթթուներ, որոնք դրական ազդեցություն ունեն արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակի վրա: Դդմի սերմերը մագնեզիումի աղբյուր են, որոնք վերահսկում են արյան ճնշման մակարդակը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դդմի սերմերը կարող են ընդլայնել արյան անոթները, նվազեցնել զարկերակների վրա նստվծքի կուտակման հավանականությունը և բարելավել արյան հոսքը: Բացի այդ, դդմի սերմերը հարուստ են ամինաթթու տրիպտոֆանով, ինչը դրական ազդեցություն ունի ինչպես տրամադրության, այնպես էլ քնի ու հիշողության վրա: Իսկ ցինկի, ֆիտոքիմիկատների և հակաօքսիդիչների միջոցով իմունային համակարգը կարող է բարելավվել:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն