10 կգ՝ 10 օրում, փաստորեն դա հնարավոր է և հենց այս սպիտակուցային սննդակարգի օգնությամբ

Այս սննդակարգը  կազմված է միայն  սպիտակուցային մթերքներից:  Քաշի նվազումն իրականացվում է առաջին հերթին  օրական կալորիաների նվազեցման արդյունքում:  Սպիտակուցային սնունդը նպաստում է արագ նիհարելուն առանց մկանները վնասելու:

Սնննդակարգից պետք է բացառել աղը, շաքարավազը, բոլոր համեմունքները:

Ողջ սննդակարգը բաղկացած է հետևյալից.

Նախաճաշին ՝ 200 մլ կեֆիր, 1պինդ խաշած ձու

Ճաշին՝ 300 գ եփված հավ առանց կաշվի, 500 մլ հավի արգանակ

Ետճաշիկ՝ մեկ բաժակ կանաչ թեյ առանց շաքարավազի և կաթի

Ընթրիք՝ 200 մլ կեֆիր, 200 գ յուղազրկված կաթնաշոռ

Ճաշին կարելի է կաղաբով աղցան ուտել, իսկ ընթրիքին՝ ցիտրուսային մրգերից աղցան:

Եփված հավը օրումեջ կարելի է փոխարինել  ոչ յուղալի եփված ձկով: Այս ընթացքում պետք է խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, խորուրդ չի տրվում սպորտով զբաղվել:

Օրական պետք է խմել մոտ 2 լիտր ջուր:

Հիշեցում. Այս սննդակարգը կարելի է կիրառել  տարին մեկ անգամ:

Նյութը հրապարակման պատրաստեց` Goodinfo

Понравилась статья? Поделиться с друзьями: