Վերջերս զումբան ավելի ու ավելի պահանջված ու հայտնի դարձավ այն մարդկանց շրջանում, ովքեր ցանկանում են պահպանել իրենց մարզավիճակը և հետևել նորաձևության միտումներին: Դա պարային ֆիթնես ծրագիր է, որն օգտագործում է լատինաամերիկյան հայտնի ռիթմեր:

Զումբա պարն ավելի շատ նման է խնջույքի, որտեղ մարդիկ շարժվում են լատինաամերիկյան կրակոտ ռիթմերով՝ կրկնելով պարուսույցի շարժումները։ Այս թվացյալ պարզ գործողությունները ապահովում են ամբողջ մարմնի արդյունավետ մարզում: Իր թեթևության և պարզության շնորհիվ այն վիրուսի պես տարածվեց ամբողջ աշխարհում։

Զումբան այժմ համարվում է ֆիտնես արդյունաբերության այսօրվա ամենաազդեցիկ շարժումներից մեկը: Ո՞րն է գաղտնիքը: Պարզ, ռիթմիկ շարժումները՝ զուգորդված երաժշտության հետ, թույլ են տալիս հանգստանալ և կարգի բերել Ձեր մարմինն առանց ինտենսիվ մարզումների:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն