
Այս հետաքրքիր և արտասովոր պատմությունը տեղի է ունեցել Վոլոգդայում։ Փոքրիկ երեխան փախել էր մանկապարտեզից և զբոսնում էր փողոցում, քանի դեռ նրան չէր տեսել պատահական անցորդը։ Նրա փախուստի պահը նկարահանվել է անվտանգության տեսախցիկներով։
Ինչպես ավելի ուշ պարզվեց, երեխան դուրս էր եկել մանկապարտեզից և սկսել էր զբոսնել։ Նրան նկատել էր մի կին և ենթադրել, որ նա փախել է մոտակայքում գտնվող ուրիշ մանկապարտեզից։ Կինը տարել էր երեխային այնտեղ, սակայն տեղի աշխատողները հայտնել էին, որ երեխան երևի մյուս մանկապարտեզից է։
Այն մանկապարտեզում, որտեղից իրականում փախել էր երեխան, աշխատակիցները անգամ չեն նկատել երեխայի բացակայությունը։ Դիտեք տեսանութը ստորև
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Newsmedia24.ru-ն