14-ամյա Հայուհին զարմացրեց ուկրաինական Голос նախագծի ժյուրիին «Плакала » հիթի յուրօրինակ կատարմամբ…Ծափահարությունները չէին դադարում…

14-ամյա հայուհի Լիանա Անդրեասյանը ուկրաինական հեռուստաալիքով ելույթ է ունեցել «ГОЛОС» հեռուստատեսային երաժշտական մրցույթի 5-րդ եթերաշրջանի կույր ունկնդրումների ժամանակ:

«Սրբուհի Սարգսյանը շատ տաղանդավոր է, հայուհի է՝ ինչպես ես։ Նա հասավ մինչև կիսաեզրափակիչ, և ես շատ եմ հպարտանում նրանով. Սրբուհին շատ Ոգեշնչեց ինձ, որպեսզի ես գամ և մասնակցեմ «Голос дети» նախագծին։

Ուկրաինան շատ բաց է, ընկերասեր և ես տեսնում եմ, որ այստեղ կարևոր չի ինչ ազգի ես։ Այստեղ գնահատում են քո Վոկալի տվյալները. Դա իմ կարևոր կետն է կարերիայիս մեջ»-պատմում է Լիանան։

Հայտնի երգի յուրահատուկ կատարումը զարմացրել է հանդիսատեսին և ժյուրիի անդամներին ։ Վերջին վայրկյանին  շրջվել է մրցույթի գլխավոր մարզիչ, ուկրաինացի երաժիշտ եւ երգիչ Միխայիլ Խոման, որը հայտնի է որպես «Ձիձո» մականունով։

Տեսանյութը՝ ստորև.

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: