Փեսացուն անսպասելի նվեր էր պատրաստել հարսնացուի համար: Նա երջանկությունից չկարողացավ զսպել արցունքները

Իր հարսանիքի օրն այս հարսնացուն ընդմիշտ կհիշի, քանի որ փեսուցուն  նրան նվիրել է անգին նվեր, և ինչպե՞ս է նա կարողացել գաղտնի պահել այդ ամեն ինչը:

Սինդիա Բոնֆատե Ժերեյրան ապրում է Բրազիլիայում և աշխատում է որպես լոգոպետ երեխաների հետ, ովքեր տառապում են Դաունի համախտանիշով։ Նա, և երեխաները սովորում են ընկալել լեզուն, և հաղորդակցման հմտությունները։ Նա շատ է սիրում իր մասնագիտությունն ու երեխաներին և միշտ ուրախությամբ է գնում աշխատանքի։

Հարսնացուից գաղտնի փեսացուն՝ Ժոզե Վիկտոր Ֆլաշը, կապվելով հատուկ խնդիրներ ունեցող երեխաների ծնողների հետ, իր սիրելիի համար կազմակերպեց գեղեցիկ անակնկալ։

Հարսանեկան արարողության ժամանակ եկեղեցու դռները բացվեցին և ներս մտան Սինդիի աշակերտները։ Նրանցից ամենամեծն իր հետ բերում էր հարսանեկան մատանիները։ Նրա հետևից գալիս էին աղջիկները՝ գեղեցիկ զգեստներ հագած, և փոքրիկ տղաները՝ էլեկտրական մեքենայի մեջ նստած։

Սինդին չկարղացավ զսպել արցունքները, իսկ փեսացուն իսկապես երջանիկ էր, որ կարողացել է ուրախացնել իր սիրելիին։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: