Տեսանյութ. 7–ամյա հայ աղջնակը «գտել» է կորոնավիրուսի դեմ պայքարի ձևը

Կարինան ինքն է նախաձեռնել տեսաուղերձ նկարել և իր կոչն ուղղել հիմնականում երեխաներին։ Աղջիկը կոչ է անում բոլորին գնել շատ դիմակներ և սխտոր ուտել կամ հոտոտել։ Հայաստանի բանկերի միության նախկին նախագահ, Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահ Սամվել Ճզմաչյանի թոռնուհին՝ 7- ամյա Կարինա Կարապետյանը, «բացահայտել» է կորոնավիրուսից պաշտպանվելու ձևը։ Նա իր «գաղտնիքը» ներկայացրել է տեսանյութով։

«Բժշկուհի» Կարինան անձամբ է նախաձեռնել տեսաուղերձը և իր կոչն ուղղել առավելապես երեխաներին։
Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ կորոնավիրուսը եկել է Հայաստան։ Այն տարածվում է ու տարածվում», — առավելագույն լրջությամբ ու տագնապով հայտնում է աղջնակը։ Հրաշք բալիկը կոչ է անում բոլորին գնել դիմակներ և ուտել կամ հոտոտել սխտոր։

«Երեխաներ, այս հայտարարությունը ձեզ համար է։ Նույնիսկ եթե դուք չեք ուզում, խնդրում եմ` կերեք և հոտոտեք սխտոր, որպեսզի չհիվանդանաք», — կոչ է անում երեխան։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: