Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը իր ինստագրամյան էջում հուզիչ տեսանյութ է հրապարակել քաղցկեղով հիվանդ կնոջ մասնակցությամբ, որի երազանքը եղել է Գոհարի օգնությամբ կերպարանափոխվելը։
![]()
Հրապարակված տեսանյութին կից նա գրել է.
«Գիտե՞ք, այդ օրը իմ կյանքի լավագույն օրերից մեկն էր, քանի որ չկա ավելի լավ բան, քան այն, երբ դու կարողանում ես նվիրել ժպիտ և օգնել նրան, ով իսկապես դրա կարիքն ունի: Ես այս ամենով շարունակելու եմ զբաղվել այնքան ժամանակ, քանի դեռ իմ սիրտը զարկում է: Եկեք այդ կնոջը մաղթենք շուտափույթ ապաքինում և վերադարձ իր երկու փոքրիկ երեխաների մոտ»,- գրել է դիմահարդարը:
Տեսանյութը՝ Lurer.com-ի։