Պատրիկ Ֆիորին France 3-ի եթերում «Քեզ համար Հայաստան» երգի կատարման ժամանակ չի կարողացել զսպել ար ցունքները. ԱՆՉԱՓ ՀՈՒԶԻՉ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պատրիկ Ֆիորի՝ ազգանունը Պատրիկ Ժան-Ֆրանսուա Շուշայան, սեպտեմբերի քսաներեք, 1969, Մարսել), նշանավոր ֆրանսահայ երգիչ։ Երգում է ֆրանսերեն լեզվով։ «Փարիզի Աստվածամոր տաճարը» երաժշտական ներկայացման աստղ. արքայական հրաձ իգների հրամանատարի՝ Ֆեբա դե

Շատոպերի դերն է կատարել։ Պատրիկ Ֆիորին ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի քսաներեքին Մարսելում, իսկ որից հետո ծնողները տեղափոխվել են Կորսիկա։ Հայրը հայազգի Ժակ Շուշայանն է, իսկ մայրը կորսիկուհի է։ Ֆիորին խոստովանում է, որ իր գործունեության սկզբում ընտանիքում Միշտ փողի

խնդիր է եղել, ու ծնողները ստիպված են եղել շատ աշխատել, որ ապահովեն երեխաներին։ Ինքը ևս կատարել է տարբեր աշխատանքներ, որ ինչ-որ կերպ օգնի հարազատներին՝ փորձելով իր ուժերը որպես պիցցայի վաճառող, էլեկտրիկ, դեկորատոր։ Ֆիորին ասում է «Ինչքան ես ինձ հիշում եմ, էնքան

ես շրջապատված եմ եղել երաժշտությամբ։ Երբ ես փոքր էի, իմ քույրերը երգում էին շուրջս ու ինձ երգով օրոր ասում։ Մեզ մոտ բոլորն են երգում, անգամ՝ հայրս, որը, չնայած իր աղե տալի ձայնին, ստեղծագործում ու հնարում էր»: Shantnews.am-ը գրում է. Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան»

(“Pour toi Arménie”) երգը՝ ֆրանսիական «Cap Coeur» մանկական երգչախմբի կատարմամբ, հնչել է France երեք հեռուստատեսության եթերի ընթացքում։ Հեռուստահաղորդման հյուրերի թվում էր ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին նույնպես։ Լսելով երեխաների կատարումը՝ Ֆիորին չի կարողացել զսպել արցունքները, իսկ կատարման ավարտին բարձրացել է բեմ ու շնորհակալություն հայտնել։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: