Ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե որքան պիտի «հերոսն» ատի իր ժողովրդին, որ նման վնաս պատճառի

Մանվել Գրիգորյանին եթե ուղղարկենք Ադրբեջան, նրան կտան ազգային հերոսի կոչում

Մանվել Գրիգորյանի տան խուզարկությունից հետո բոլորը ցնցված են: Ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե որքան պիտի «հերոսն» ատի իր ժողովրդին, որ նման վնաս պատճառի ագահաբար թալանելով պատերազմական երկրի զինվորի բաժինը:

Երեք որդիներին բանակ ճանապարհած հոր համար դժվար է  նման հանցանքի դեպքում զսպել ցասումը:

Արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացին, որ նույնպես մասնակցել է քառօրյա պատերազմին, շատ լավ գիտի, թե ինչպես են պահել սահմանը մեր հերոս տղաները: Մինչդեռ եթե Մանվելին  ուղղարկենք Ադրբեջան, նրան ազգային հերոսի կոչում կտան՝ մեր երկրին այդքան վնաս պատճառելու համար:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: