Մարտին Մկրտչյանի անչափ գեղեցիկ նոր տեսահոլովակը. սա միանգամայն նոր խոսք ու որակ է երգչի կարիերայում

Մարտին Մկրտչյանն իր երկրպագուներին ուրախացրել է նոր անակնկալով: Կոմերցիոն փոպ-երգիչը, թվում էր, պետք է իր ոճին համապատասխան ինչ-որ բան ստեղծած լիներ, բայց այս անգամ նա հանդես է եկել բոլորովին նոր ոճով ու խոսքով: Նա նոր տեսահոլովակ է հանրայնացրել «Նազելի աղջիկ» երգի հիման վրա:

Երգը, որքան էլ Մ. Մկրտչյանի երգացանկում նորություն է, սակայն ամենևին նորություն չէ հայ հանդիսատեսի համար: Տարիներ առաջ այս երգի յուրօրինակ կատարմամբ հանդես է եկել Փոլ Բաղդադյանը: Նրա կատարմամբ այս երգը հանդիսատեսի դատին է հանձնվել դեռ իննսունականների սկզբին՝ 1992 թվականին:

Մարտին Մկրտչյանի կատարումը, ինչպես մեկնաբանում է ինքը՝ երգիչը, լիովին համապատասխանում է իր ներկայիս հոգեվիճակին, ոճին, տեսակին: Երաժշտության մշակման, գործիքավորման հարցում նրան օգնել է կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը:

Այս երգը Մ. Մկրտչյանի երգացանկի մյուս երգերից որակապես խիստ տարբերվում է. տարբերությունն ու նորությունն այն է, որ երգը ստեղծվել է միանգամայն ոչ կոմերցիոն նպատակներով: Սա միանգամայն նոր խոսք ու որակ է երգչի՝ մինչ այս կատարած աշխատանքների համատեքստում:

Երգի տեսահոլովի գունաոճային համադրությունը ևս հաջողությամբ ներդաշնակվում է երգի բովանդակային ենթատեքստին:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: