«Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են:

«Երգը հաղորդագրություն է՝ ուղղված աշխարհի բոլոր Ժակոներին, որ ընդունեն իրենց իրական, վայրի, անբռնազբոս «ես»-երը, գտնեն իրենց կոչումը ու վեր կենան պարելու՝ չմտածելով, թե մարդիկ ինչ կասեն»,- ասված է «Եվրատեսիլ»-ի պաշտոնական էջում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթում կներկայացնի «Լադանիվա» խումբը: