Հարություն Մկրտչյանն արդեն կարողացել է նվաճել հայ հանդիսատեսի, հասարակության սերն ու համակրանքը: Նա ընդունվել է հասարակության կողմից որպես իսկական ազգային երգիչ, ով նոր շունչ ու կյանք է տալիս ժողովրդական, ազգային երգ ու երաժշտությանը:

Ազգային երգն ու երաժշտությունը մշտապես եղել է հայոց կենսակերպի կարևոր բաղադրիչը: Երգերով ու երգելով է հայ ազգը պահել իր ինքնությունը, գնացել ինքնապաշտպանական մարտերի, որոնց արդյունքում էլ նորանոր երգեր են ծնվել՝ ոգեշնչման նոր առիթներ տալով:

Նման երգերի շարաններից մեկն էլ ներկայացնում է Հարությունը: Հարությունը ընտրած երգացանկը խասում է այն մասին, որ նա ամուր կպած է ազգային արմատներին, նրա ներսում հրաշալիորեն ներդաշնակվում է ազգային մտածողության և հոգեբանության տարրերի նրբությունները:

«Արծիվ սլացիր»-ից մինչև սիրային խաղիկներ. ահա Հարությունի նախընտրած ազգային երգացանկը, որը ներկայացնում է ազգային հոգեբանության հիմնական դիմագիծը. պայքարի կողքին կա սեր, անտարբերությունից տանջվող սիրահար, աղջկա գեղեցկության յուրահատուկ նկարագրություններ: