Լավաշով ռուլետ․ անչափ համեղ ուտեստ, որը կզարդարի ձեր սեղանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանգստյան օրերի համար անչափ համեղ բաղադրատոմս ենք բերել, որի պատրաստման համար ձեր հանգիստը չի կորչի , բայց և համեղ ուտեստը կհիացնի մտերիմներին։

Այն պատարստելու համար հատուկ ջանքեր և առանձնակի բաղադրամասեր հարկավոր չեն՝ միայն ցանկություն և բարձր տրամադրություն։

Անհրաժեշտ է՝

Լավաշ — 2 հ․ միջին չափի

Բուսայուղ — 50 գ

Սոխ — 1 հ․

Գազար — 1 հ․

Պղպեղ — 1 հ․

Հավի միս — 1 կգ

Թթու վարունգ — 3 հ․

Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Կանաչի

Մայոնեզ — 300 գ

Մեկ ձվի դեղնուց երեսպատման համար

Երբ արդեն հավաքել եք վերոնշյալ բաղադրամասերը, ապա ձեզ մնում է մի քանի րոպե լավաշից ընտիր և համեղ ռուլետ ստանալու համար։ Հարկավոր է տապակել սոխը, գազարը, պղպեղը, որոնց հարկավոր է միացնել մանրացված խաշված հավի միսը, թթու վարունգը, համեմել։

Լավաշը պատել մայոնեզով, վրան շաղ տալ մանրացված կանաչին, ապա տարածել տապակած միջուկը։ Պատրաստման այլ մանրամասերին առաջարկում ենք ծանոթանալ վարը կցված տեսանյութում։ Բարի ախորժակ։

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: